|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ պետդեպարտամենտն այսօր հրապարակել է «Երկրների՝ 2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույցը», որում՝ «Երկրների՝ 2020 թ. մարդու իրավունքների պաշտպանության զեկույց. Հայաստան» բաժնում, անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։
Արցախյան 44-օրյա պատերազմի մասին բաժնում պետդեպը նշել է, որ «Ադրբեջանը, աջակցությամբ Թուրքիայի, կարողացել է իր վերահսկողությունը վերականգնել 4 շրջանների նկատմամբ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ևս երեք շրջան խաղաղ ճանապարհով անցել են Ադրբեջանին»։
Այսպես` ԱՄՆ պետդեպն իր հերթին հաստատում է պատերազմին Թուրքիայի մասնակցությունն ու աջակցությունը Ադրբեջանին։