Միասին կարող ենք
կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-01 18:49
Հասարակություն

OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը՝ ընկերությունների վաճառքի արգելքի մասին

OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը՝ ընկերությունների վաճառքի արգելքի մասին

OZON–ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հայկ Կարապետյանը մեկնաբանել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցման մասին տեղեկությունը։

«Խնդիրը կապված է Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետ, որոնց հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում։

Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը ՌԴ հաճախորդների համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի OZON-ի պահեստներում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։

Հայաստանի ներսում նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով. հաճախորդները տեսնում են բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։

Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը»,- գրել է նա։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։