|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Միացյալ Նահանգները չի կարողացել հասնել Իրանի դեմ զենքի վաճառքի արգելքի երկարաձգմանը:
ՄԱԿ Անվտանգության Խորհրդի քվեարկության ժամանակ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են քվեարկել բանաձեւին, իսկ 11 երկիր, այդ թվում՝ Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, ձեռնպահ են մնացել:
Բանաձեւին կողմ են քվեարկել միայն ԱՄՆ-ն ու Դոմինիկյան հանրապետությունը:
Նշենք, որ Իրանին զենք չվաճառելու ժամկետն ավարտվում է այս տարի հոկտեմբերին: Իրանի արտգործնախարարությունից արդեն հայտարարել են, որ ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում քվեարկության ձախողումից, հակառակ դեպքում կմեկուսացվի միջազգային ասպարեզում: