|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ozon Հայաստան» ընկերությանը պարզաբանում է տարածել «Ozon առցանց հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա» «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածի վերաբերյալ։
«Նախորդ շաբաթ ապրանքների առանձին խմբերի առաքման ժամանակ մաքսային անցակետում բախվեցինք որոշակի դժվարությունների: Խոսքը մարքեթփլեյսում ներկայացված տեսականու ընդամենը 1%-ին վերաբերում։
Մենք հաճախորդներին անմիջապես տեղեկացրել ենք, որ չենք կարող առաքել այդ սահմանափակ թվով ապրանքատեսակները և հայաստանյան շուկայի համար ժամանակավորապես կասեցրել ենք դրանց հասանելիությունը մարքեթփլեյսում։
Մնացած ապրանքները, որոնց առաքումն ուշացել է վերոնշյալ խնդրի պատճառով, կհասնեն պատվիրատուներին մոտակա օրերի ընթացքում։
Անխոս, հաճախորդները պետք է ստանան թարմ տեղեկատվություն առաքման ժամկետների և պատվերի կարգավիճակի մասին։ Մեր աջակցման ծառայության մասնագետները օպերատիվ կերպով պատասխանում են հաճախորդների հարցերին և լրացուցիչ տեղեկացնում առաքման նոր ամսաթվերի մասին։
Նշենք նաև, որ Ozon-ի ստացման կետերն աշխատում են որպես ֆրանչիզա։ Այնտեղ աշխատում են ստացման կետերի սեփականատերերի կողմից ընտրված աշխատակիցներ, որոնք պատասխանատու են միայն հաճախորդին ապրանքը փոխանցելու համար», - «Ozon Հայաստան» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյան։