Միասին կարող ենք
կարևոր
835 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-08 18:39
Աշխարհ

Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը․ Իրանի ԱԳ նախարար

Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղոռդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը,՝ երկու կողմերն էլ ընդգծել են Իրանի նախագահի և Պակիստանի վարչապետի միջև զրույցի ընթացքում քննարկված թեմաների համակարգման և հետագա քայլերի շարունակականության կարևորությունը։

Քննարկված հարցերի շարքում է եղել նաև Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտումը։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված երկշաբաթյա հրադադարի ֆոնին Իսրայելը հարվածներ է հասցրել  Լիբանանի մի քանի շրջանների։

Իսրայելի բանակի պնդմամբ՝ հարձակումը ուղղված է եղել «Հեզբոլլահ» կազմակերպության ավելի քան 100 հրամանատարական կենտրոնների և ռազմական օբյեկտների դեմ, կան զոհեր։