|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ընդ որում, 2 անգամ ընդմիջում հայտարարվեց, որ ՔՊ-ն կարողանա իր անդամներին հավաքել ԱԺ-ում: 40 րոպե անց կարողացան ծայրը ծայրին հասցնելով անցկացնել նախագիծը:
Նախագծի ընդունումը նշանակում է, որ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը չի կարող գրանցվել այդ անունով։
Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի Ընտրական հարցերի վարքականոնում ամրագրված է սկզբունք, ըստ որի՝ ընտրություններից մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքում հիմնարար փոփոխություններ չպետք է կատարվեն։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ընտրական օրենսգրքային փոփոխությունները, որպես կանոն, պետք է ընդունվեն լայն քաղաքական կոնսենսուսով, այսինքն՝ խորհրդարանական բոլոր հիմնական ուժերի համաձայնությամբ։ Մինչդեռ այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» միանձնյա որոշեց արգելել անձնանունների օգտագործումը դաշինքների գրանցման և քվեաթերթիկներում դրանց արտացոլման հարցում։Առանց կոնսենսուսի:
Այսպիսով, եվրոպական արժեքներին և ԵՄ անդամակցության ձգտումներին հաճախ հղում անող իշխանությունը փաստացի անտեսեց հենց եվրոպական կառույցների սահմանած մոտեցումներն ու քաղաքական էթիկայի կարևոր նորմերը՝ շրջանցելով կոնսենսուսի պահանջը և կատարելով միակողմանի փոփոխություններ։