|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀԱՊԿ-ը 2022 թվականին Երևանում կայացած գագաթնաժողովում ամբողջությամբ համաձայնեցրել էր սահմանի պահպանության համար լրացուցիչ սպառազինությունների փոխանցման, հատուկ զորավարժությունների անցկացման և սահմանին կազմակերպության առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարը։
Բոլոր նախարարները, ներառյալ հայ նախարարը, վավերացրել էին այդ փաստաթուղթը։ Բայց առավոտյան, երբ գագաթնաժողովը բացում էր Փաշինյանը, ասաց, որ կոնսենսուս չի եղել։ Իսկ ահա Եվրամիության առաքելության շուրջ, որը խոստացել էին 2 ամսով տեղակայել, կոնսենսուսը ստացվել է։ Այժմ այն դարձել է անժամկետ, այնտեղ արդեն կանադացիներ են հայտնվել, ՆԱՏՕ-ի մյուս անդամներն էլ են ցանկանում հայտնվել։ Դա արդեն Եվրամիության առաքելությունը չէ, դա արդեն կլինի ՆԱՏՕ-ի առաքելությունը։