|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը «Պռոշյանի կոնյակի գործարանին» կարող է զրկել ներմուծման լիցենզիայից՝ կեղծված արտադրանքի պատճառով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը։
«Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը ստուգումից հետո կասեցրել է գործարանի լիցենզիան՝ լուրջ խախտումներ հայտնաբերելու պատճառով։
Պարզվել է, որ ներմուծվող «կոնյակը» չի համապատասխանում ԳՕՍՏ չափանիշներին։ Ծառայությունը դիմել է դատարան՝ լիցենզիան կասեցնելու և հնարավոր է՝ ամբողջությամբ չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում»,- գրել է Սոլովյովը։