Միասին կարող ենք
կարևոր
355 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-07 22:21
Աշխարհ

Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը. ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ

Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը. ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ  Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը։

«Հրադադարն ԱՄՆ-ին պետք է վերախմբավորելու և Իրանի դեմ հանցագործությունների շարունակմանը նախապատրաստվելու համար»,– ասել է նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում՝ հավելեով.

«Այս դաժան պատերազմի վերջին 39 օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը հատել են իրավական, բարոյական և հումանիտար բոլոր սահմանները:

Հռետորաբանությունը, ինչպիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է օգտագործել իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին խոսելիս, անթույլատրելի է ցանկացած առաջնորդի համար, մենք համաչափ միջոցներ կձեռնարկենք։

Չինաստանն ու Ռուսաստանը փաստացի թույլ չտվեցին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգտագործվի որպես ագրեսիայի լեգիտիմացման գործիք` այդպիսով վճռականորեն դիրքավորվելով պատմության ճիշտ կողմում»։