|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Իրականությունը ճիշտ հակառակն է:
2018-ի դավադրությունը ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր: ՔՊ-ն պատերազմի կուսակցության է և ստեղծվել էր որպես այդպիսին՝ Արցախը հանձնելու համար: Արցախի կորուստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակն ուներ: Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր պատերազմում:
TRIPP կոչվածը Արցախի առումի հետ մեկտեղ մեկ փաթեթով է պետք դիտարկել:
Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հաջորդ փուլն էր, սակայն այն տապալվեց: Տապալվում է նաև նախօրոք պատրաստված ծրագիրը:
TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար: ՔՊ-ն այլևս անելիք չունի, սակայն ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր ծանր փուլ, որը պետք է միասին անցնենք:
Մեր պարտությունն առաջին հերթին քաղաքական մտքի պարտությունն էր, կամ ավելի ճիշտ կոլեկտիվ քաղաքական մտքի չգոյության, հետևապես` իրական քաղաքական համակարգի բացակայության հետևանքը:
Հունիսի 7-ից հետո ՔՊ-ի, Հայոց պետականության մարմնին պատվաստված այդ խորթ գոյակցության վիրահատման խնդիրը պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՊ-ի հեռացմամբ կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում՝ ճիշտ հակառակը:
Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու»: