|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Վտանգավոր հիվանդություններ ունեցող միգրանտները պետք է անհապաղ արտաքսվեն Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո։
«Պատրաստվել է անհրաժեշտ օրինագծերի փաթեթ, դա մեզ հնարավորություն կտա արագ որոշումներ կայացնել մեր երկրում խնդրահարույց օտարերկրացիների կացության, դրա անցանկալիության վերաբերյալ։ Օտարերկրացու մոտ վտանգավոր հիվանդության հայտնաբերմանը պետք է հաջորդի նրա անհապաղ արտաքսումը երկրից»,- նիստից հետո գրել է Մեդվեդևը՝ սոցցանցի իր էջում։