|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Երեկ Երևանում Փաշինյանի շրջիկ խմբին մոտեցավ մի կին` թոռների հետ։ Առաջ մղելով երեխաներին դեպի Փաշինյանը` կինը հայտարարեց, որ երեխաները պարից փախել են, որ գան Փաշինյանին տեսնեն։
Ջերմ գրկախառնության պահին էլ կինը հայտարարեց` երեխաները Փաշինյանից իրենց հոր կարոտն են առնում։
Yerkir.am-ը պարզել է, որ կինն ամենևին էլ պատահական մեկը չէր. նա հայտնի քաղաքական գործիչ, նախկին ՕԵԿ֊ական պատգամավոր, իսկ 2017 թվականից` Արթուր Բաղդասարյանի կողմից Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում նշանակված Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է` Զառա Բիշարյանը։
Հետաքրքիր է հիշեցնել, որ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր, Հեղինե Բիշարյանը Ազգային ժողովում Փաշինյանի ելույթին արձագանքելով` ասել էր. «Շիշը կտամ գլխիդ, ա'յ համբալ»։
Հետաքրքիր է` Հեղինե Բիշարյանը երեկվա դիպվածից հետո քրոջը հարցրե՞լ է, թե ինչու՞ է նա այդպես ջերմագին համբուրում ու թոռների հոր կարոտն առնում մեկից, ով իր համար ժամանակին եղել է սովորական «համբալ»։