|
Փոխարժեքներ
27 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Քաղաքագետ Վահե Դավթյանը գրում է․ Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի։
Պարտքն աճում է մի տնտեսությունում, որտեղ գնալով քայքայվում է արդյունաբերական բազան և թուլանում ժողովրդագրական դինամիկան:
Առանցքային խնդիրը նրանում է, որ պարտքը չի վերածվում տնտեսական արդյունքի։
Չկա որակական տնտեսական փոփոխություն։
Չկա արտադրողականության աճ։ Չկա հավելյալ արժեք ստեղծող ճյուղերի զարգացում։
Հեռու գնալ պետք չէ՝ բացեք վերջին տարիների տնտեսական վիճակագրությունը:
Իսկ որտե՞ղ է ուղղվում այդ գումարը:
Հիմնականում՝ կապիտալ ծախսերի, որոնց արդյունքներն ակներև են. ամեն օր մեր աչքի առաջ քանդվող ասֆալտ, արագ քայքայվող ենթակառուցվածքներ,
ցուցադրական ու անկենսունակ նախագծեր։
Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի։
Արդյունքում պարտքը դառնում է ոչ թե զարգացման ռեսուրս, այլ քաղաքական գործիք՝ բյուջեի անցքերը փակելու, պետության սոցիալական ֆունկցիան կատարելու, կարճաժամկետ «արդյունքներ» ցույց տալու համար։