|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
««Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․»։
Լուսահոգի Արմեն Գրիգորյանի մարգարեական դարձած այս խոսքերը վերջին ժամանակներում, ցավոք, շատ ենք հիշատակում։
Երեկ լսեցինք հերթական բոթը․ ՔՊ-ի քարոզչական պաստառը պոկելու գործով ձերբակալված քաղաքացին ոստիկանության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելուց հետո հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ինքնասպանություն է գործել։
Արդեն իսկ փաստաբանական համայնքն արձագանքել է՝ տեղի ունեցածը որակելով իրավական աբսուրդ։ Պաստառ պոկելը քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք չէ։
Ինչպե՞ս եք մարսելու այս ինքնասպանությունը։ Մահաբեր պիտակը, որ արդարացիորեն տվել է ձեզ ժողովուրդը, լավագույնս բնորոշում է ձեզ։
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը։
Ցավակցում եմ Արմեն Հովհաննիսյանի հարազատներին։ Տեղի ունեցածը պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի»։
Հիշեցնենք՝ պաստառ պոկելու համար ձերբակալված անձը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել։