|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայ-թուրքական բանակցությունները (մի կողմ թողնենք այս պահին դրանց անցկացնելու նպատակահարմարության հարցը) կարող էին միավորել հանրությանը, անկախ ներքաղաքական թշնամանքին, քանի որ դա ունի համազգային նշանակություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն պետք է իրոք լինել այդքան «տաղանդավոր», որ նման անընդունելի ու անփորձ անձնավորություն նշանակել բանակցող, որ անկախ այդ բանակցությունների արդյունքներից, ի սկզբանե, արդեն հանրությանը հերթական անգամ պառակտել ու անվստահություն ներշնչել այդ բանակցությունների հանդեպ:
Գոնե այս հարցում ազգին միավորելու շանսն օգտագործելու փոխարեն այն պառակտելու տաղանդը բնորոշում է այս կառավարության ադեկվատության աստիճանը»։