Միասին կարող ենք
կարևոր
433 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-17 16:28
Քաղաքական

Քարոզարշավի 10-րդ օրը, բացի Փաշինյանի հիստերիայից ու ճվճվոցից, մենք ունենք մեկ զոհ, 10 ձերբակալված անձ, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան

Այսօր քարոզարշավի 10-րդ օրն է. հուսամ շատ չեք հոգնել, բայց առաջարկում եմ ամփոփենք, թե ինչ ունենք մենք քարոզարշավի տասներորդ օրը, բացի Նիկոլ Փաշինյանի հիստերիան, ճվճվոցն ու ճղճղոցը։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Չարենցավանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Քարոզարշավի 10-րդ օրը, սիրելի չարենցավանցիներ, մենք ունենք մեկ զոհ, 10 ձերբակալված անձ, կալանավորված մի քանի տասնյակ անձ, բազմաթիվ քրեական գործեր։

Երեկ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս ձերբակալվել է ՔՊ-ի պաստառը պոկելու համար։ Պաստառ պոկելը վարչական իրավախախտում է, բայց այս վախկոտները քրեական գործ են հարուցել, հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալել են, տարել են ՁՊՎ, տեղավորել են հոգեբուժարան։ Մի քանի ժամ հետո Արմեն Հովհաննիսյանին գտել են կախված։ Ինչի՞ համար. որ ՔՊ-ի պաստա՞ռն է պոկել, այ վախկոտներ, այ մահաբերներ։

Որ ասում ենք՝ ձեր ամեն մի օրը մնալը մահ է, ողբերգություն է, հայրենիքի կորուստ է, ասում են՝ ընդդիմադիրները բայղուշություն են անում։ Տո՛, այ բայղուշներ, էլ քանի՞ կյանք պետք է տանեք։ Քանի՞»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։