կարևոր
3274 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 17:01
Քաղաքական

Քրեական գործը մինչ օրս հարուցված է, բայց երկակի ստանդարտը պահանջում է, որ ոչ մի ՔՊ-ական պատգամավոր մեղադրյալ չդառնա․ Ագնեսա Խամոյան

Քրեական գործը մինչ օրս հարուցված է, բայց երկակի ստանդարտը պահանջում է, որ ոչ մի ՔՊ-ական պատգամավոր մեղադրյալ չդառնա․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է․

«Հիշեցման կարգով. այսօրվա նույն իրավապահ մարմինների ղեկավարները, համանման փաստական տվյալների առկայության ժամանակ ՀՅԴ երիտասարդների նկատմամբ իշխանական պատգամավորների գործադրած բռնության դեպքերով(Գերասիմ Վարդանյան, Տարոն Ղազարյան- Հրաչյա Հակոբյան, մի խումբ ՔՊ-ականներ) երբ կրկին կար մարմնական վնասվածքների փաստը, պատգամավորների նկատմամբ հարկադրանքի միջոց չեն ձեռնարկել։

Ի դեպ, քրեական գործը մինչ օրս հարուցված է, բայց երկակի ստանդարտը պահանջում է, որ ոչ մի ՔՊ-ական պատգամավոր մեղադրյալ չդառնա:

Իրավապահ համակարգի անգործության եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու հետեւանքն է նաեւ, երբ տուռնիկի մեծ «սիրահար» Վահագն Ալեքսանյանը, երբ բոլորի աչքի առաջ(ԱԺ նիստը հեռարձակվել է, կադրերը կան) հարվածել էր ընդդիմադիր պատգամավորին, դրան չհետեւեց ոչ մի իրավական գործընթաց, իսկ այսօր ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր հայտարարում է, թե լավ են արել։

Հ.Գ Տեսանյությում երեւում է, թե ինչպես բազմաթիվ բարձրաստիճան եւ շարքային ոստիկաններ անհամաչափ ուժի գործադրմամբ ԱԺ-ից բերման են ենթարկում Մհեր Սահակյանին»։