|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
«Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքում էին։ Քաղաքի դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում դաշինքի անդամները հանդիպեցին բնակիչների հետ։ Ի դեպ, այս ձևաչափով սա դաշինքի մարզային հերթական այցն է, որը համաքաղաքացիների հետ անմիջապես շփվելու, նրանց խոսքը լսելու հնարավորություն է։
Հանդիպման մասնակիցներից մեկի հարցին՝ իրենց արածների համար պատասխան տալո՞ւ են այս իշխանությունները, եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, նա պատասխանեց․ «Ղարաբաղը հանձնածները, 5000 զոհ տվածները, 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել։ Սա այն դեպքը չէ, որ մի պաշտոնյա մի սխալ է գործել, պաշտոնական դիրքր չարաշահել։ Այս իշխանությունը աղետ է բերել ՀՀ-ի և Արցախի գլխին և դրա համար պետք է պատասխան տան»։
Մանրամանս՝ տեսանյութում։
Հանդիպման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։