Միասին կարող ենք
կարևոր
742 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 10:26
Տարածաշրջան

Ուժեղ քամու և բքի պատճառով Վրաստանում գործում են ճանապարհային սահմանափակումներ

Ուժեղ քամու և բքի պատճառով Վրաստանում գործում են ճանապարհային սահմանափակումներ

Vector News-ը հղում անելով Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությանը տեղեկացնում է, որ Վրաստանում եղանակային պայմանների պատճառով գործում են ճանապարհային սահմանափակումներ։

«Ուժեղ քամու և բքի պատճառով Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա ճանապարհի 94–146րդ կմ հատվածում (Այազմա–Նինոցմինդա) արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը թույլատրված է։

1–93 կմ հատվածում (Կոդա–Այազմա) երթևեկությունը բաց է։

Բարդ եղանակային պայմանների (ձյուն, բուք) պատճառով Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային ճանապարհի 93–107 կմ հատվածում (Գուդաուրի (Փոստա) – Կոբի) ժամանակավորապես արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը թույլատրված է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա–Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածներում երթևեկությունը իրականացվում է անընդհատ շարժման ռեժիմով, իսկ Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում՝ միայն թունելներով»,- նշված է հաղորդագրության մեջ։