Միասին կարող ենք
կարևոր
1444 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-28 21:37
Իրավական

Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ

Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ

Դեռ արդիական է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը, իրավիճակը։ 

Թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ողջ դատավարության ընթացքում պաշտպանության կողմին զրկեց պաշտպանվելու հավասար հնարավորությունից։ Դատարանի կողմից մերժվեցին պաշտպանության կողմի գրեթե բոլոր  միջնորդությունները։ Քրեական գործով չի ապահովվել վարույթի  արդարացիությունը, պաշտպանության կողմի համար չեն չստեղծվել անհրաժեշտ պայմաններ պաշտպանության կողմի մատնանշած ապացույցները  ձեռք բերելու, ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար, ինչը  հիմք  է տալիս հանգելու հետևության, առ  այն, որ խախտվել են մեղադրյալի պաշտպանության իրավունքը և վերջինս կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի  առաջ։

Կարծում եմ, որ այդ խնդիրը կարող է պայմանավորված լինել նրանով, որ տուժողը սովորական անձ չէ։ Տուժողի  արարքին  նախաքննության մարմինը մինչ օրս գնահատական չի տվել։ Քրեական գործով առկա է թիվ 0126  դատաբժշկական փորձագետի  եզակացությունը, որով  հաստատվում է, որ  սուր  կտրող-ծակող գործիքով մեղադրյալին պատճառվել է մարմնական վնասվածք, սակայն այդ եզրակացությունը մեղադրանքի կողմը գնահատականի չի արժանացրել։ 

Պաշտպանության կողմի վարկածը, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկման առարկա չի դարձվել, դատախազի կողմից չեն հերքվել ի պաշտպանություն բերված փաստարկները, մինչդեռ դրա ուղիղ պարտականությունը կրում է դատախազը։  

Նշված քրեական վարույթով ոչ իրավաչափ, ապօրինի գործընթացի մասին է վկայում նաև այն, որ՝ 

Մեղադրյալներին և պաշտպանին օրենքով սահմանված ժամկետում քննիչի կողմից չի տրամադրվել փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, մինչև փորձաքննություն կատարելը չեն ներկայացվել ծանոթացման  փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումը,  չեն տրամադրվել օրենքով սահմանված իրավունքների պարզաբանում։ Արդյունքում պաշտպանության կողմը զրկվել է փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում բացարկ հայտնելու փորձագետին, միջնորդելու, որ իր մատնանշած անձը նշանակվի փորձագետ, միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր։ Պաշտպանության կողմը զրկվել է նաև փորձաքննության կատարմանը ներկա լինելու հնրավորությունից, պարզաբանումներ տալու փորձագետին։ Փորձագետի եզրակացությունը քննիչին հանձնելուց հետո երեք օրվա ընթացքում պաշտպանության կողմը չի ստացել դրա պատճենը։ Արդյունքում  պաշտպանության կողմը զրկվել է  լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։ 

Պաշտպանության իրավունքի վերոհիշյալ խախտումները վերականգնելու համար պաշտպանության կողմը Դատարան միջնորդություն է ներկայացրել կրկնակի կամ լրացուցիչ Դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքնություն նշանակելու և փորձագետներին հարցեր առաջադրելու մասին, սակայն Դատարանի  կողմից  այն  մերժվել է։

Պետքէ նշեմ, որ մեղադրյալ իրավունքների նման խախտումներ արձանագրվելու դեպքում դատարնների կողմից անթույլատրելի ապացույց են ճանաչվում փարձագետի եզրակացությունը։ Մասնավորապես մեկ այլ թիվ ԵԴ1/2770/01/25 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր  իրավասության  քրեական դատարանը արձանագրելով վերը նշված պաշտպանության իրավունքի խախտումները, 17.10.2025թ․ որոշում է կայացրել փորձագետի եզրակացությունն  անթույլատրելի ապացույց  ճանաչելու մասին։  

Վկայակոչելով օրինական ուժի մեջ մտած նշված դատական ակտը, սույն քրեական գործով պաշտպանության կողմը ևս միջնորդել է անթույլատրելի ապացույց ճանաչել Դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքնության եզրակացությունը, սակայն դատարանը նշված միջնորդությունը ևս  մերժել է։ Դատարանը մերժել է նաև քննչական փորձարարություն կատարելու, Դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննություն կատարելու միջնորդությունները։

Կա  վտանգ, որ մեղադրյալը դատապարտվելու է տուժող կողմի ենթադրությունների հիման վրա։  

Վերոգրյալ ևս հիմք է տալիս հանգելու հետևության, առ այն, որ գործ ունենք  քրեական վարույթի անարդարացիության հետ, խախտվել են մեղադրյալի պաշտպանության իրավունքը և վերջինս կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ։

 

Փաստաբան Ղևոնդ Պապոյան