|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Շուրջ 7 ամիս է Արցախը շրջափակված է, զրկված է գազից, էլեկտրականությունից և անգամ տարրական առողջապահական միջոցներից։ Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցի ժամանակ ասաց ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Ռուդիկ Ավանեսյանը։
«Այս հումանիտար աղետը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության արդյունքն է։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայ ազգը նորից կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։ Այս 7 ամիսը ցույց տվեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա ասում է հենց ինքը՝ Ադրբեջանը։ Կոչ ենք անում գործուն քայլեր ձեռնարկել, որ Արցախում մեղմվի հումանիտար ճգնաժամը»,- ասաց նա։