|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ»․ թերթը գրում է․
ՔՊ-ն, ընտրություններին ընդառաջ, նախընտրական շտաբների բացման մարաթոն է հայտարարել եւ հանրապետությունով մեկ գրասենյակներ է վարձակալում: Մեզ հասած տեղեկատվությամբ, պատրաստ են շատ մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրենց վերարտադրությունն ապահովեն։
Դիցուք, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում, շենքերի բակերից մեկում վերջերս շտաբ է բացվել, որի ղեկավարը, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետարանի մի աշխատակից է` ակտիվ ՔՊ-ական, որն իր շրջապատում գլուխ է գովել, թե մինչեւ ընտրությունները ամսական 10 միլիոն եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանալու:
Բայց դրա դիմաց խոստացել է որոշակի թվով ձայներ բերել, ինչը Երեւանի կենտրոնի այս բարդ հատվածում բավականին խրթին հարց է, քանզի ՔՊ-ն այստեղ ձայներ չունի, եւ ամենագիտակից քաղաքացիներն են բնակվում կենտրոնում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 28․ 03․ 26