|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է նրա որդին։
«Սպեցնազը եկել է մեր տուն, մոտ 15-20 մարդ ու տարել են հորս՝ քրոջս, տատիկիս ներկայությամբ։ Մենք չգիտենք՝ ուր են տարել»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ի մոտ միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որի ժամանակ հնչել էին փոխադարձ հայհոյանքներ։ Տեղի ունեցածը ՔԿ-ն որակել խուլիգանություն, նախաձեռնել վարույթ ու ձերբակալել միայն մի կողմին։