|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանի գործը, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայության վարույթում է: Հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ ծեծկռտուքի մասնակիցներն ու գործով անցնող վկաները պաշտոնյաներ են:
«ՉԻ»-ն երեկ նոր մանրամասներ իմացավ ՀՔԾ վարույթում գտնվող այս գործից:
Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից որոշները եղել են թմրադեղերի ազդեցության տակ: Դա հաստատվել է նաեւ փորձաքննությամբ: Խոսքը ոչ թե ոստիկանապետի «թիմի», այլ «հակառակորդ կողմից» ներկայացուցիչների մասին է:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, ինչպես նաեւ մարզի իրավապահ կառույցի ղեկավարները, մասնակցել են ծեծկռտուքի, որն արձանագրել են «Դիանա» ռեստորանային համալիրը վերահսկող տեսախցիկները»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում