Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-12 15:26
Քաղաքական

Ոմանք բաժակ են բարձրացնում, ոմանք էլ դեռ ուշքի չեն գալիս

Ոմանք բաժակ են բարձրացնում, ոմանք էլ  դեռ ուշքի չեն գալիս

Ինչպես ասում են` կինոն վերջացավ. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու, նաեւ պաշտոնապես որեւէ թեկնածուի չի սատարելու: ԲՀԿ մամլո գրասենյակի հաղորդագրությունը հայաստանյան բոլոր լրատվամիջոցներն արդեն տարածել են, բայց, կարծես, թե դրան դեռ պատրաստ չեն անդրադառնալ ինչպես ԲՀԿ-ականները, այնպես էլ մյուս ուժերի քաղաքական գործիչները. երեւի ոմանք արդեն բաժակներ են բարձրացնում, ոմանք էլ ուշքի չեն գալիս Ծառուկյանի պաշտոնական հաղորդագրությունից հետո:

 

Yerkir.am-ը փորձում է կապվել այս կամ այն քաղաքական գործիչների հետ. նրանցից ոմանք չեն պատասխանում հեռախոսազանգերին, ոմանք առհասարակ անջատել են հեռախոսները, քաղաքական գործիչներից մեկն էլ, պատասխանելով մեր զանգին, հայտարարեց, որ առնվազն երկու ժամ չի կարող խոսել: