|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 7-ը կոմունիստների ավանդական տոնն է` Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության օրը: Տոնի առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը պատմեց խորհրդային երանելի տարիների եւ ներկայիս անտանելի ժամանակների մասին:
Թեեւ ներկայիս ժամանակներից դժգոհ, բայց, այդուհանդերձ, նա մեծ դժվարությամբ լավ բաներ էլ էր փորձում գտնել, օրինակ` բջջային հեռախոսներն ու համակարգիչները:
Տոնը կոմունիստները, ավանդույթի համաձայն, սկսելու են Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ պսակներ ու ծաղիկներ դնելով, այնուհետեւ շարժվելու են Ստեփան Շահումյանի արձանի մոտ: Քեֆ-ուրախություն չի լինելու, ըստ Թովմասյանի` այսօր բաժակ չեն բարձրացնելու, կենաց էլ չեն խմելու: