Միասին կարող ենք
կարևոր
853 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-22 16:31
Քաղաքական

Իրանի դեմ պատերազմը հանգեցրեց ղեկավարության շուրջ ժողովրդի համախմբմանը. Պեսկով

Իրանի դեմ պատերազմը հանգեցրեց ղեկավարության շուրջ ժողովրդի համախմբմանը. Պեսկով

Իրանի դեմ ռազմական գործողությունները հանգեցրին երկրի ղեկավարության շուրջ ժողովրդի ավելի լայն համախմբմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք տեսնում ենք, որ, ցավոք, պատերազմ սահմաններն ընդլայնվելու միտում ունի։ Մենք գիտենք, որ այս արշավի, այս ագրեսիայի հիմքում, այնուամենայնիվ, Թեհրանում գործող ռեժիմը փոխելու ցանկությունն էր։ Բայց հիմա պարզ է մի բան՝ որ յուրաքանչյուր նման գործողություն հանգեցնում է Իրանի ղեկավարության շուրջ ժողովրդի ավելի մեծ համախմբմանը», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվականի լրագրող Պավել Զարուբինին։

Նրա կարծիքով՝ սթափ մտածող մարդը չի կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Մերձավոր Արևելքում։

«Ուրեմն, թե հետագայում ինչպես կզարգանա իրավիճակը (Մերձավոր Արևելքում-խմբ.), չեմ կարծում, որ սթափ մտածող որևէ մեկը կնախատեսի, բայց որ ոչ մի լավ բան չի կատարվում՝ դա միանշանակ է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: