|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Էրդողանի հաղթանակը հանգեցրեց պառակտված Թուրքիայի. այսպես է արձագանքել անգլիական The Times թերթը Թուրքիայում կայացած հանրաքվեին և դրա արդյունքներին:
Ըստ Demokrathaber-ի՝ Հաննա Սմիթի հոդվածում հեղինակը հանրաքվեն համեմատել է «դանակի եզրի» հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ արդյունքների հրապարակումից հետո պահանջվել է վերահաշվարկել քվեաթերթիկները: Հեղինակի խոսքով՝ դա վառ ապացույց է, որ արդյունքները կարող են խորացնել թուրքական հասարակության պառակտումը:
Սմիթը քվեաթերթիկները վերահաշվարկելու վերաբերյալ իր անձնական կարծիքն է հայտնել՝ չբացառելով, որ այդ դեպքում Թուրքիայում անխուսափելիորեն կլինեն զանգվածային ցույցեր:
Հեղինակն իր հոդվածում նաև ուշադրության է արժանացրել այն փաստը, որ Թուրքիայում ընտրությունների բարձրագույն խորհուրդը «այո» է համարել անվավեր և անկնիք քվեաթերթիկները:
Times-ի հետ զրույցում հագուստի վաճառքով զբաղվող թուրք քաղաքացին նշել է, որ Թուրքիայի տնտեսությունն օրեցօր վատանում է: Նա համամիտ է եղել այն մտքին, թե Թուրքիան ավելի իսլամացնելու ուղղությամբ ջանքեր են գործադրվում: