Միասին կարող ենք
կարևոր
892 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-15 11:14
Աշխարհ

ԱՄՆ-ն կարող է ևս մի քանի հարված հասցնել Խարգ կղզուն «պարզապես զվարճանքի համար». Թրամփ

ԱՄՆ-ն կարող է ևս մի քանի հարված հասցնել Խարգ կղզուն «պարզապես զվարճանքի համար». Թրամփ

ԱՄՆ-ն կարող է ևս մի քանի հարված հասցնել իրանական Խարգ կղզուն «պարզապես զվարճանքի համար». NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ըստ Թրամփի, կղզուն հասցված ամերիկյան հարվածները «լիովին ավերել են» դրա մեծ մասը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ չի վնասել կղզու էներգետիկ ենթակառուցվածքին, «քանի որ վերականգնումը տարիներ կտևեր»։

Ավելի վաղ՝ մարտի 14-ի գիշերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը՝ ամբողջությամբ ոչնչացնելով «իրանական կայսրության մարգարիտ» Խարգ կղզու բոլոր ռազմական թիրախները:

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաստատել են ռմբակոծության փաստը:

Մասնավորապես, ըստ Press TV-ի տեղեկությունների, ամերիկյան ավիահարվածների հետևանքով ավելի քան 15 պայթյուն է որոտացել, և թանձր ծուխ է բարձրացել:

Իր հերթին Fars-ը հաղորդում է, որ կղզում ԱՄՆ-ի թիրախների թվում են եղել ռազմական օբյեկտը, ռազմածովային բազան և ուղղաթիռների կարգավարական աշտարակը:

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ կղզում իրավիճակը վերահսկողության տակ է: