|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Դիլիջանի Կամոյի փողոցում, միջպետական ճանապարհի եզրին սնկի վաճառքի կետ կա։ Ծառի սնկի սեզոնին այստեղ վաճառվում է անտառի ծառի սունկ, մյուս ժամանակները՝ շամպինիոն եւ աճեցրած ծառի սունկ։ Սնկի վաճառքի կետը պատկանում է մոտակայքում խանութ ունեցող դիլիջանցուն, որը ոչ թե իր խանութում է վաճառում սունկը կամ խանութի առաջ, այլ՝ փողոցի մյուս կողմում։ Համայնքապետարանը մի անգամ 100 հազար դրամով տուգանել է սնկի անօրինական վաճառքի համար, սակայն նա շարունակում է սնկի վաճառքը։ Դիլիջանի բնակիչները պատմեցին, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան կամ Իջեւան է այցելում, այստեղ վաճառվող սունկը հավաքում են, իսկ նրա գնալուց հետո սնկի վաճառքը շարունակվում է։