Միասին կարող ենք
կարևոր
1390 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-08 10:49
Աշխարհ

Իրանի ԻՀՊԿ հայտարարությունը` ուղղված Ադրբեջանին

Իրանի ԻՀՊԿ  հայտարարությունը`  ուղղված Ադրբեջանին

Իրանի ԻՀՊԿ-ի հետ ասոցացվող տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ երկրի ԶՈՒ-ն պահանջել է Ադրբեջանից հեռացնել իր տարածքից իսրայելական ներկայությունը, հակառակ դեպքում այն դառնալու է իրենց թիրախը։

«Մենք ունենք հստակ կոորդինատները, թե որտեղ են թաքնվում «Մոսսադ»-ի և ԿՀՎ-ի գործակալները, թե որ բունկերներում և հյուրանոցներում են նրանք։ Քանի դեռ ուշ չէ, վտարեք նրանց ձեր երկրից։

Մեր թիրախը ադրբեջանական ժողովուրդը չէ, Ադրբեջանի կառավարությունը և բանակը չէ, մեր թիրախը այդ մանկասպաններն են։

Դրա համար Ադրբեջանի բնակչությունը պետք է հեռու մնա այն վայրերից, որտեղ տեղակայված են նրանց ռազմական օբյեկտները»: