Միասին կարող ենք
կարևոր
4528 դիտում, 2 շաբաթ առաջ - 2026-03-06 23:12
Հասարակություն

Ինչպե՞ս կքվեարկի ընդդիմադիր զանգվածը․ «Ուժեղ Հայաստան»՝ 56%, «Հայաստան» դաշինք՝ 25%, ԲՀԿ՝ 8,3%․ «Հայկական մտքաչափ»-ի հետազոտությունը

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հրապարակեց «Հայկական մտքաչափ» խորագրով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։  

«Հայկական մտքաչափը» «Հայկական նախագիծ» կազմակերպության ծրագրերից է, որը նպատակ ունի հասարակական կարծիքի քանակական չափման և որակական անդրադարձի միջոցով պարզել հայաստանյան հասարակության սոցիալ-կենցաղային և հասարակական-քաղաքական ընկալումները և մտածողության միտումները։

Կազմակերպությունը բազմահազար քաղաքացիների շրջանում հարցում անցկացնելիս տարբեր հարցեր է ներառել, այդ թվում՝ ընտրությունների մասնակցության, այս կամ այն քաղաքական ուժին նախապատվություն տալուն  վերաբերող։