|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Իրանական ուժերն էսկալացիայի սկզբից ի վեր տարբեր տիպի ավելի քան 600 հրթիռ և 2000-ից ավելի անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի և տարածաշրջանի տարբեր երկրներում տեղակայված ԱՄՆ թիրախների ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի հայտարարության մեջ։
«Ավելի քան 2000 մարտական անօդաչու թռչող սարք և 600-ից ավելի տարբեր դասի հրթիռներ են արձակվել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների և Իսրայելի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ», - նշված է շտաբի հայտարարության մեջ: