Միասին կարող ենք
կարևոր
2308 դիտում, 7 ժամ առաջ - 2026-03-06 19:16
Տնտեսական

2% անկում՝ մեկ ամսում. Հայաստանի արտաքին առևտուրը փլուզվում է ԵԱՏՄ-ից հեռանալու ֆոնին

2% անկում՝ մեկ ամսում. Հայաստանի արտաքին առևտուրը փլուզվում է ԵԱՏՄ-ից հեռանալու ֆոնին

2026 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 12%-ով՝ կազմելով 1 մլրդ 275.6 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Դեկտեմբերի համեմատ անկումն էլ ավելի ցայտուն է՝ 49.2%: Արտահանման ծավալները հունվարին կազմել են 463.9 մլն դոլար՝ 13.5%-ով պակաս, քան 2025-ի հունվարին, և 55%-ով պակաս, քան 2025-ի դեկտեմբերին։

Սա շարունակությունն է 2025 թվականին սկսված մռայլ միտումների, երբ առևտրաշրջանառությունը տարվա կտրվածքով կրճատվեց 29%-ով, իսկ որոշ ժամանակահատվածներում անկումը հասնում էր 54%-ի։ Անկման դինամիկան սկսվել էր դեռևս 2024 թվականի հուլիսից, սակայն 2025-ի հունվարից այն ձեռք բերեց կայուն բնույթ։

Ուշագրավ է, որ առևտրի կտրուկ անկումը համընկնում է իշխանությունների կողմից ԵԱՏՄ-ից դեպի ԵՄ արտահանումը վերակողմնորոշելու քաղաքականության ակտիվացման հետ։ Եվրոպական շուկաներ դուրս գալու փորձերը, սակայն, չեն փոխհատուցում ԵԱՏՄ երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ առևտրի կրճատումից առաջացած կորուստները։

Արդյունքում, Հայաստանը հայտնվել է առևտրային թակարդում. ավանդական շուկաները կորցնելու տեմպերը գերազանցում են նոր շուկաներ յուրացնելու արագությունը, ինչն արտահայտվում է արտաքին առևտրի համակարգային անկմամբ։