Միասին կարող ենք
կարևոր
1204 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-07 18:43
Հասարակություն

Տեղումներ, բուք․ ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Տեղումներ, բուք․ ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։