|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է մայիսին սերբական բանակի, ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման մասին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սերբիայի նախագահի հայտարարությունը։
Վուչիչը, երկրի նախարարների, զինված ուժերի հրամանատարության և պետական ձեռնարկությունների ղեկավարության ներկայությամբ ներկայացրել է «Սերբիա 2030» ազգային զարգացման ռազմավարությունն՝ ընդգծելով, միաժամանակ, որ Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության պահպանումը։
«Մայիսին ՆԱՏՕ-ի և ամերիկացիների հետ զորավարժություններ կլինեն, և մենք կշարունակենք այլ դերակատարների և բոլորի հետ, քանի որ դա նպաստում է խաղաղության և կայունության պահպանմանը և մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Սակայն, պետք է հստակորեն նշել, որ Սերբիան եռանդուն կերպով պահպանում է իր ռազմական չեզոքությունը և լավ հարաբերություններ է կառուցում բոլորի հետ։ Մենք չենք կարող և երբեք չենք մոռանա 1999 թվականը (խմբ․՝ ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի ռմբակոծումը), բայց կյանքը շարունակվում է, և մենք պատասխանատվություն ունենք»,-ասել է Սերբիայի նախագահը՝ ընդգծելով, որ խաղաղության պահպանումը Սերբիայի ազգային ռազմավարության գերակա խնդիրն է։