|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սերբիան չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին և մտադիր է վճռականորեն հավատարիմ մնալ ռազմական չեզոքությանը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` ելույթ ունենալով Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ագրեսիայի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը. հայտնում է РБК-ն:
«Սերբիայի ժողովուրդը չի ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցել: Ռազմական չեզոքությունը մեր բնական ընտրությունն է»,- ասել է նա:
Սերբիայի Նիշ քաղաքում մարտի 24-ի երեկոյան տեղի է ունեցել զանգվածային ակցիա` նվիրված 1999 թվականին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ագրեսիայի զոհերի հիշատակին: 20 տարի առաջ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը մարտի 24-ից հուլիսի 10-ը ռմբակոծում էին Բելգրադը։