|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ը Բորիս Ելցինին և Վլադիմիր Պուտինին առաջարկել էր Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը. հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
Նրա խոսքով` 1990-ականներին Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Մոսկվայի հարաբերությունները զարգացան։ Քլինթոնը հիշեցրել է, որ այն ժամանակ Ռուսաստանը մասնակցել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, կնքվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտ փոխհարաբերությունների, համագործակցության և անվտանգության վերաբերյալ, և ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին՝ Բալթյան երկրներից իր զինուժը դուրս բերելու համար։ Բացի դրանից` Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն համատեղ մասնակցել են տարբեր տեսակի խաղաղապահ գործողությունների։
«Այս ամբողջ ընթացքում մենք բաց ենք պահել ՆԱՏՕ-ի դռները Ռուսաստանի համար, ինչի մասին ես հստակ ասել եմ Ելցինին, իսկ հետո` նրա իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։