|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սերբիան չի ցանկանում որևէ ռազմական դաշինքի անդամ դառնալ, միևնույն ժամանակ` երկրի կառավարությունը ԵՄ-ին անդամակցելու կողմնորոշում ունի: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք չենք ցանկանում որևէ ռազմական դաշինքի անդամ դառնալ, սակայն, միաժամանակ, Սերբիայի կառավարությունը ԵՄ-ին անդամակցելու կողմնորոշում ունի, քանի որ կարծում է, որ դա կապահովի ավելի ուժեղ տնտեսական զարգացում և առևտուր»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով` ԵՄ-ին ցանկանում է անդամակցել բնակչության մոտ 48 տոկոսը, մինչդեռ ՆԱՏՕ-ին` 8-9 տոկոսը: