|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին տեղական ԶԼՄ-ի գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին. հայտնում է Голос России-ին:
Ըստ վարչապետի՝ «Վրաստանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ բավականին պրագմատիկ է և սկզբունքային»:
«Վրաստանը պետք է կարողանա բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա չափազանց կարևոր է Վրաստանի համար, միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ դրանից Վրաստանի ձգտումը դեպի Եվրոպա չի փոփոխվի»,- ասել է Իվանիշվիլին:
Դրա հետ կապված` Իվանիշվիլին նշել է, որ Մոսկվան չպետք է ճնշում գործադրի ԽՍՀՄ նախկին պետությունների վրա, որոնք ձգտում են անդամակցել ԵՄ-ին։