|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սոչիում այսօր կայացել է Ղրղզստանի ղեկավար Ալմազբեկ Ատամբաևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն:
Ատամբաևը հանդիպմանը նշել է, որ Ղրղզստանը հույս ունի մինչև տարեվերջ անդամակցել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը:
«Մենք, իհարկե, ցանկանում ենք անդամակցել Մաքսային միությանը, Եվրասիական միությանը մինչև այս տարվա վերջ: Եթե լինի երկկողմ ցանկություն, իրական օգնություն, ապա Ղրղզստանն ակտիվ աշխատանքներ է տանում այդ հարցի ուղղությամբ»,-ասել է նա:
Պուտինն, իր հերթին, նշել է, որ ղրղզ գործընկերոջ հետ կքննարկի այդ հարցերը: