|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ընթացիկ տարում ԵԱՀԿ ՄԽ-ին հաջողվել է առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համապարփակ համաձայնագրի որոշ տարրերի շուրջ բանակցություններում ու նվազեցնել լարվածությունը շփման գծում։ Նման կարծիք ադրբեջանական Trend-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհամբերությամբ են սպասում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում կայանալիք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը` երկու նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով:
«Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումները»,- ասել է դիվանագետը։