|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան, սակայն այցի ժամկետները դեռ ճշտված չեն: Այդ մասին ադրբեջանական АПА-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը:
«Սոչիում տեղի ունեցած քննարկումները շարունակելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են աջակցություն ցուցաբերել՝ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Հայ և ադրբեջանցի ժողովուրդները նույնպես պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունը չի բխում իրենց պետությունների շահերից: Հուսով եմ, որ մարդիկ կընտրեն խաղաղությունը»,-ասել է նա: