|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպմանն, ասել է, որ հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ։ Նախագահը նշել է, որ հնարավոր է Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը կայանա աշնանը:
«Նրանք/Մինսկի խմբի համանախագահները-խմբ./ հարցրեցին մեր դիրքորոշման մասին՝ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը։