|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղրղզստանը պատրաստվում է Մաքսային միության լիիրավ անդամ դառնալ մինչև տարեվերջ. ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում ասել է երկրի վարչապետ Ջոոմարտ Օթորբաևը:
«Մենք կձգտենք կատարել «ճանապարհային քարտեզի» շրջանակներում մեր բոլոր պարտականությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ տվյալ փաստաթուղթը ենթադրում է բոլոր նախապատրաստական միջոցառումների ավարտ մինչ ընթացիկ տարեվերջ։
Ղրղզստանի վարչապետը նաև նշել է, որ, ի տարբերություն իր մի շարք քաղաքական հակառակորդների, ինքը պաշտպանում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսական միությանը միանալու գաղափարը: