|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարներ Վիկտոր Յանուկովիչը և Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ՄՄ-ի հարցով: Այդ մասին Twitter-ի իր էջում, գաղտնի աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է The Economist -ի խմբագիր Էդվարդ Լուկասը. հայտնում է Аргументы и Факты-ն:
Ըստ տեղեկության՝ Ռուսաստանը համաձայանել է Ուկրաինային 5 մլրդ դոլարի վարկ տրամադրել և իջեցնել մատակարարվող գազի գինը՝ 500 դոլարից հասցնելով այն 200 դոլարի:
Լուկասը հայտնել է նաև, որ մոտ ժամանակներս Ուկրաինան ՄՄ-ին կմիանա և դա տեղի կունենա մինչև 2015-ը՝ մինչև Յանուկովիչի լիազորությունների ավարտը: