|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ուկրաինան վերջնականապես չի հրաժարվում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից, Կիևը միայն դադար է վերցնում: Այդ մասին վստահեցրել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ ավելացնելով, որ վերջին դեպքերն ամենևին չեն նշանակում, որ Կիևը ցանկանում է Մաքսային միություն մտնել:
Քաղաքական կուրսը փոխվեց, սակայն այդ որոշմանը, ըստ վարչապետի, պետք է ըմբռնումով մոտենալ: Интер հեռուստաալիքի եթերում նա հիշեցրել է, որ Կիևը ԵՄ-ին խնդրել է վերականգնել առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ առևտրի ծավալների նվազման հետ պատճառով: Սակայն ԵՄ-ն այդպես էլ ոչ մի երաշխիք չի տվել: Ուկրաինան դիմել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամին, սակայն անցել է 2 ամիս, եւ ոչ մի պատասխան: