|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանը Ռազմաօդային ուժերի 100 մարտական ինքնաթիռների մասնակցությամբ աննախադեպ զորավարժություններ կանցկացնի Ուկրաինայի հետ սահմանին: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Իգոր Կլիմովը:
Զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 4-8-ը:
Երկկողմանի հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն ռազմաօդային ուժերի և Արևմտյան և Կենտրոնական շրջանների հակաօդային պաշտպանության հրամանատարությունների հետ:
Ընդհանուր առմամբ, զորավարժություններում ներգրավված կլինի ավիացիայի տարբեր տեսակի 100 ինքնաթիռ, ինչպիսիք են՝ Սու-27, ՄիԳ-31 կործանիչները, Մի-8, Մի-24 ուղղաթիռները և այլն: