Միասին կարող ենք
կարևոր
1288 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-07 15:49
Աշխարհ

Իրանից ՀՀ-ի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ

Իրանից ՀՀ-ի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ

Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հարևան երկրներից՝ Վրաստան, Թուրքիա, Իրան

Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ

Եվրոպական երկրներից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա

Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Նեպալ, Նոր Զելանդիա, Չինաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեա, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա

ԱԳն խոսնակը նաև տեղեկացնում է, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց թվում եղել են այլ երկրների քաղաքացիներ, որոնք նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով։