|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը: Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ:
Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիները հայտնել են, որ թունավորվել են «Զեյթուն» ընկերության էկլերներից։ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանն ասել է, որ բուժվող հիվանդների վիճակը կայուն է, բարեբախտաբար՝ ծանր դեպքեր չեն արձանագրվել: